Լրահոս

08.12.2012 10:04


Վրաստանի նախկին վարչապետին հարցաքննել են

Վրաստանի նախկին վարչապետին հարցաքննել են

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, ով նաև ՆԳ նախկին նախարարն էր, հայ–վրացական սահմանն անօրինական կերպով հատել փորձելու համար հարցաքննվել է։ Այն տևել է մոտ 5 ժամ։ Մերաբիշվիլին հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը: 

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Վանո Մերաբիշվիլին փորձել է անօրինական կերպով հատել վրաց-հայկական սահմանը, ինչի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Պարզվել էր, որ Մերաբիշվիլին սահմանը փորձել է հատել Գորա Ծերեթելի անուն–ազգանունով և ՆԳՆ նախկին փոխնախարար Գեորգի Լորդկիպանիձեի լուսանկարով անձնագրով: Վերջինը հաստատել է նման անձնագրի գոյությունը և ավելացրել, որ այդպիսին կարող են ունենալ ՆԳՆ այլ աշխատակիցներ ևս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը