Քաղաքական

07.12.2012 14:38


Արամ Մանուկյանը` երկրում ստեղծված իրավիճակի մասին

Արամ Մանուկյանը` երկրում ստեղծված իրավիճակի մասին

Ազգային ժողովի այսօրվա ճեպազրույցին «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը շեշետել է, որ եթե Հայաստանի քաղաքական ուժերը կամք չունենան երկրի իրավիճակի, մասնավորապես արտագազթի, վատթարացող ընթացքի դեմն առնելու, Հայաստանը վերջնական սպառման, քայքայման եզրին է կկանգնի: «Այս տարվա գնացած– չեկածների թիվը 90 հազ. է: Ամեն անգամ արտերկիր գնալուց տեսել եմ, որ ինքնաթիռը լիքն է եղել, իսկ հետ գալուց ինքնաթիռը դատարկ է։ Այս ֆոնի վրա է, որ այսօր անընդհատ խորհրդակցություններ են տեղի ունենում ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» միջև: Սա է միակ փրկությունը, լուծումը, որ այս քաղաքական ուժերը միասնական բլոկով, միասնական ծրագրով կարողանան մասնակցել նախագահական ընտրություններին: Եթե ոչ, արտագաղթի տեմպերն ավելանալու են»,-ասել է նա:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան հայտարարության հանդեպ լրագրողի մտահոգությանը, թե արդյոք անհրաժեշտ է դրսում բարձրաձայնել ներքին խնդիրները` Մանուկյանը նշել է. «Ես կողմանկից եմ, որ ամեն բան լինի բաց» և հավելել, որ ինքն էլ է երկրի պրոբլեմները ներկայացնում այն կառույցին, որի անդամն է: Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ եթե Հայաստանը ԵԽ անդամ է, հետևաբար որոշակի պայմաններով է մտել` պայքարել կոռուպցիայի կամ այլ երևությների դեմ, ու չպիտի թաքցնի խնդիրները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը