Լրահոս

07.12.2012 13:51


«Հերմինե Նաղդալյանը գող և ավազակ է» (տեսանյութ)

«Հերմինե Նաղդալյանը գող և ավազակ է» (տեսանյութ)

Մայրաքաղաքի Գևորգ Չաուշ փողոցի 14.3 շենքի բնակիչները երեկ բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց: Վերջիններս հավաքվել էին Բաղրամյան 26-ի դիմաց, որպեսզի բարձրաձայնեն իրենց խնդիրը: Բնակիչները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել են, որ խնդիրը շուրջ չորրորդ տարին է` լուծում չի ստանում: Շենքի բնակիչները հայտնել են, որ թաղամասում հիշյալ շենքը կառուցվել է իրենց համար, իրենք ստացել են անգամ բնակարանների սեփականաշնորհման վկայագրերը, սակայն երբ փորձել են տեղափոխվել նորակառույցներ, հայտնի է դարձել, որ բնակարանների մեծ մասն արդեն սեփականատեր ունի:

«Պարզվում է, որ այդ բնակարանները ձեռք է բերել ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Ի՞նչ է ուզում, ինքը բազմել է գահին, հիմա էլ մեզ փողոց են շպրտել»,-ասել են բնակիչները: Հարցը բնակիչները վիճարկել են նաև դատարանում, սակայն գործը չեն շահել:

«Հերմինե Նաղդալյանը գող և ավազակ է, բա ինքը մայր է կոչվում, ինչ ա՝  իրա երեխաները երեխաներ են, մերը՝ ո՞չ»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են բնակիչները: Նրանք դիմում- նամակ են փորձել հանձնել նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայությանը: Նախագահականի մոտ հավաքված ոստիկանները, սակայն, բնակիչներին Բաղրամյան 26-ին մոտենալ արգելել են:

«Սերժ Սարգսյանը մի՞թե չգիտի մեր խնդրի մասին, մի կնոջ վրա չի կարո՞ղ: Թող մեր տները տան մեզ»,- ասել են բնակիչները:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը