Լրահոս

07.12.2012 11:13


Ալեն Սիմոնյան. «Ոչ ոք ապահովված չէ մեկի կողմից անպատիժ ծեծ ուտելուց, սպանվելուց կամ անհետանալուց»

Ալեն Սիմոնյան. «Ոչ ոք ապահովված չէ մեկի կողմից անպատիժ ծեծ ուտելուց, սպանվելուց կամ անհետանալուց»

Իրավաբան, պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ինձ անկեղծ շատ դժվար է: Ես միշտ ինձ փորձել եմ զերծ պահել էմոցիոնալ տեքստերից, որոնք իրենց մեջ բացահայտ վիրավորանք են պարունակում: Նայում եմ այսօրվա «Ազատության» ռադիոկայանի էջը և ուզում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանը փակվի: Ուզում ե...մ փակեն, չիմանամ ու չտեսնեմ այն, ինչ կատարվում է Հայաստանում: Խնդրում եմ մի մտածեք, որ ուզում եմ հայրենասեր երևալ, ես մնացած հայ տղերքից շատ քիչ բանով եմ տարբերվում, ուղղակի գիտակցում եմ, որ դա անմիջապես ինձ է վերաբերվում, իմ երեխային: Գիտակցում եմ, որ ոչ ես, ոչ այս պահին ընթերցողը, ապահովված չէ մեկի կողմից անպատիժ ծեծ ուտելուց, սպանվելուց կամ անհետանալուց: Ամեն անգամ մենք հարսանիք գնալիս, փողոցում սիգնալ տալուց, երեկոյան ուշ վերադառնալիս, համացանցում միտք կամ բողոքի ձայն բարձրացնելիս ռուսական ռուլետկա ենք խաղում: Մեկը լքում է խաղը՝ օտար ափերում բախտն է փնտրում, մյուսը՝ փող է վերցնում ու լռում է՝ ճանապարհ բացելով հաջորդ ծեծողին - մեռնողին, երրորդը փորձում է նաղդ իրեն թանկ վաճառել, քանզի առաջին 2 կարգավիճակներում չի հայտնվել: Հետո օգտագործվում ու տեղը զիջում: Կռիվ ես տալիս, ասում այստեղ սենց չի կարելի, ասում են պատվեր ես կատարում: Ինչ տարբերություն` պատվեր է, թե ոչ, եթե դա օգուտ է տալու երկրին: Եվ ինչու չի կարելի, ուղղակի, մտահոգվել սեփական ապագայի համար, այդքան կորած ենք, որ դա նույնպես արտասովոր է: Ու երևի դրա պատճառով է, որ մեր միայն մեր լեզվում կա "մեռավ պրծավ" արտահայտությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը