Աշխարհ

07.12.2012 10:16


Վրաստանի ԱԳՆ–ն հաստատել է՝ նախկին վարչապետը կեղծ անձնագրով է փորձել հատել Հայաստանի սահմանը

Վրաստանի ԱԳՆ–ն հաստատել է՝ նախկին վարչապետը կեղծ անձնագրով է փորձել հատել Հայաստանի սահմանը

Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին փորձել է անօրինական կերպով հատել վրաց-հայկական սահմանը, ինչի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ «Грузия Online»–ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Մերաբիշվիլին սահմանը փորձել է հատել Գորա Ծերեթելի անուն–ազգանունով և ՆԳՆ նախկին փոխնախարար Գեորգի Լորդկիպանիձեի լուսանկարով անձնագրով: Վերջինը հաստատել է նման անձնագրի գոյությունը և ավելացրել, որ այդպիսին կարող են ունենալ ՆԳՆ այլ աշխատակիցներ ևս։

Այս խորագրի վերջին նյութերը