Լրահոս

07.12.2012 10:08


ՆԱՍԱ–ի նախկին մասնագետները զբոսաշրջիկներին կուղարկեն Լուսին

ՆԱՍԱ–ի նախկին մասնագետները զբոսաշրջիկներին կուղարկեն Լուսին

 «Ապոլոն-17» ամերիկյան տիեզերանավի դեպի Լուսին կատարած թռիչքի 40-րդ տարեդարձի առթիվ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (ՆԱՍԱ) նախկին մասնագետները հայտարարել են, որ նախատեսում են կազմակերպել դեպի Լուսին կանոնանվոր զբոսաշրջային կոմերցիոն թռիչքներ։« Golden Spike» ընկերության հիմնադիր Ջոնսոն Սփեյսը և ՆԱՍԱ–ի գիտական բաժնի նախկին փոխտնօրեն Ալան Սթերնը մտադիր են արդեն 10 տարուց դեպի Լուսին ճամփորդությունը դարձնել մատչելի։

Ներկայումս թռիչքը դեպի Երկրի արբանյակ, երկու անձի համար, կարժենա 1,4 մլրդ դոլար։

Թռիչքների գների իջեցումը ՆԱՍԱ–ի նախկին մասնագետները պատրաստվում են իրականացնել հին տիեզերանավերի արդիականացման հաշվին։

Այս խորագրի վերջին նյութերը