ԲՀԿ–ական պատգամավորն անդրադարձել է թրաֆիքինգի զոհերին
ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ հայտարարած TOP 10-յակին պաշտոնապես արձագանքած ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի քարտուղար Գագիկ Եգանյանի պարզաբանումներն ինչպես և սպասվում էր, ոչ իմ, ոչ էլ հասարակության մոտ կարծում եմ այդպես էլ լուրջ հիմնավորում չստացան: Նրա նշած կետերը գուցե լավ էին ձևակերպված, գրագետ շարադրված ու բյուջեից կամ նմանատիպ ծառայությունների դիմաց հատկացվող ծախսերից անտեղյակ մարդու համար, բայց միևնույնն է` այնքան անհիմն էին, որ, գնահատելով պարոն Եգանյանի էնտուզիազմը, պետք է կրկին փաստեմ, որ աբսուրդ է, երբ ինֆորմացիա կուտակելու համար տրամադրվում է ավելի շատ գումար, քան կուտակված խնդիրների լուծման, մինչդեռ մեծ թվով փախստականներ արդեն 20 տարուց ավելի դեռ շարունակում են մնալ անօթևան...
Անդրադառնամ թրաֆիքինգի զոհերին: Ես քաջատեղյակ եմ ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին, սակայն ինձ համար հերթական աբսուրդ է, որ յուրաքանչյուր տարի ՀՀ-ում աջակցություն է ստանում հենց 32 քաղաքացի, մի՞թե թրաֆիքինգի զոհերի թիվը նույնպես ամրագրված է ՀՀ պետական բյուջեում և այն չի փոխվում: Մի՞թե այդ 32 հոգու վրա ծախսվում է այնքան գումար, որքան հատկացվում է պետական բյուջեից: Ի վերջո, մի՞թե այդ նույն կառավարության վարած դժգույն քաղաքականության արդյունքում չեն այդ մարդկանց մեծ մասը դառնում թրաֆիքինգի զոհ թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս` աշխատանք փնտրելով ու գոնե սեփական գոյությունը պահպանելու փորձ անելով:
Հ.Գ. Մնում է հուսալ, որ TOP 10-ի մյուս կետերի վերաբերյալ պարզաբանումները ավելի հիմնավորված կլինեն ու երկար սպասեցնել չեն տա»։