Ախուրյանի բանկոմատից կատարված հափշտակությունը բացահայտվել է
Նոյեմբերի 25-ի գիշերը անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատի տարածքի մուտքի դուռը և մտնելով ներս՝ էլեկտրական սղոցի գործադրմամբ ապամոնտաժել և հափշտակել էին բանկոմատի դրամարկղը, որում առկա էր 1 մլն 854 հազ. դրամ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Ոստիկանության հաղորդմամբ` դեկտեմբերի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով տարբեր ստորաբաժանումների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով չորս անձանց բերման ենթարկեցին ոստիկանության Ախուրյանի բաժին: Նախաքննությունը շարունակվում է:
Ախուրյանի բանկոմատից կատարված հափշտակությունը բացահայտվել է
Նոյեմբերի 25-ի գիշերը անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատի տարածքի մուտքի դուռը և մտնելով ներս՝ էլեկտրական սղոցի գործադրմամբ ապամոնտաժել և հափշտակել էին բանկոմատի դրամարկղը, որում առկա էր 1 մլն 854 հազ. դրամ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Ոստիկանության հաղորդմամբ` դեկտեմբերի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով տարբեր ստորաբաժանումների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով չորս անձանց բերման ենթարկեցին ոստիկանության Ախուրյանի բաժին:
Նախաքննությունը շարունակվում է: