Լրահոս

07.12.2012 09:44


Ստիպողաբար հարկերը շուտ հավաքելու համար Սյունիքի մարզպետը պարգևատրվել է ոսկե մեդալով

Ստիպողաբար հարկերը շուտ հավաքելու համար Սյունիքի մարզպետը պարգևատրվել է ոսկե մեդալով

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, մարզի գյուղապետներին ստիպել է ժամանակից շուտ վճարել հողի հարկերը, որպեսզի արժանանա գյուղատնտեսության նախարարության կողմից սահմանված ոսկե մեդալին: Գյուղապետերն էլ, բնականաբար, ամեն ինչ արել են, որ գոհացնեն մարզպետին: 
Ս. Խաչատրյանը հավաքագրած գումարը ներկայացրել է նախարարություն և արժանացել երկար սպասված բաղձալի ոսկե մեդալին: 
Տեղեկությունը «Ժողովուրդ»-ը փորձել է ճշտել Ս. Խաչատրյանից, սակայն վերջինս հրաժարվել է հեռախոսով պատասխանել թերթի հարցին: Փոխարենը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է` բացատրելով. «Մրցանակը հարկերի հետ կապ չունի: Մենք հոկտեմբերին կոնֆերանս անցկացրեցինք և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին գյուղատնտեսության ոլորտում բարձր ցուցանիշներ ապահովելու համար պարգևատրեցինք գյուղատնտեսության ոսկե մեդալով»:

Այս խորագրի վերջին նյութերը