Լրահոս

07.12.2012 09:15


Այսօր 1988թ. ավերիչ երկրաշարժի 24-րդ տարելիցն է

Այսօր 1988թ. ավերիչ երկրաշարժի 24-րդ տարելիցն է

1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 11:41-ին, Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,0 բալ, իսկ ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ։ Սպիտակի երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր մոտ 1 մլն. մարդ։ Երկրաշարժից տուժել էր 21 քաղաք և շրջկենտրոն, 342 գյուղ։ Անօթևան էր մնացել 51 հազ. մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20 հազ. մարդ, զոհերի թիվը կազմել է 25 հազ.։ Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազ. և Սպիտակում՝ 4 հազ.։ Աղետի հետևանքներն ուսումնասիրող հատուկ կառավարական հանձնաժողովը հայտնաբերել է, որ թույլ էին տրված որոշակի սխալներ շենքերի և կառույցների նախագծման ժամանակ։ Այսինքն՝ խախտված էին սեյսմակայուն շինարարության չափանիշներն ու կանոնները։ 1988թ. Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ Հայաստանում չկար որոշակի սեյսմապաշտպանական համակարգ, պետությունը և բնակչությունը անպատրաստ էին դիմագրավելու ավերիչ երկրաշարժին, թեև ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր, որ ուժեղ երկրաշարժեր Հայաստանում եղել են և կարող են լինել։

Այս խորագրի վերջին նյութերը