Երեկվա ԱԺ նիստում ցանկություն ունեի հարց ուղղել Հայաստանի Հանրապետության վարչապետին, սակայն համաձայն ԱԺ կանոնակարգի՝ հարց ուղղելու համար նախատեսված ժամանակն ավարտվեց, ուստի հարցս հրապարակում եմ իմ ֆեյսբուքյան էջի միջոցով:
Օրերս ԱԺ հայտարարությունների ժամին ես հրապարակեցի այսպես կոչված TOP 10-յակ աբսուրդային ու ոչ առաջնային նշանակություն ունեցող հատկացումների վերաբերյալ, որոնցից մեկը հենց կառավարության վերաբերյալ էր, և կուզենայի լսել Ձեր մեկնաբանությունն ու հիմնավորումը:
«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված են ծրագրեր, որոնց գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից այդ հատկացումների գումարները տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվելու են դրամաշնորհների տեսքով՝ առանց մրցույթի:
Եվ այսպես, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության գնահատականների, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտությունների համար «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվություննրի ինստիտուտ» ՍՊԸ-ին 2013 թվականի պետական բյուջեով հատկացվում է 106.932.700 դրամ:
Հարցս հետևյալն է՝ արդյոք իմաստ ունի այդքան գումար հատկացնել մի հետազոտության համար, որի արդյունքից անկախ՝ մեր ժողովրդի սոցիալական վիճակը ոչ միայն չի փոխվում, այլ նույնիսկ վատանում է:
Հարց 2. Ինչու՞ են այդ գումարները տրամադրվում առանց մրցութի:
Հարց 3. Եթե նախորդ տարի ևս անցկացվել են նման հետազոտություններ, ապա ինչպիսի՞ն են եղել արդյունքները, և Դուք ինքներդ ինչպե՞ս եք գնահատում Ձեր գործունեությունն ու մեր երկրում կյանքի որակը:
ԲՀԿ պատգամավորի հարցերը վարչապետին

ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայան