Հիմնադրվել է հայագիտական ուսումասիրությունները ֆինանսավորող հիմնադրամ
ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ, հաստատվել դրա կանոնադրությունը, նշանակվել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Հիմնադրամ ստեղծելու նպատակն է ֆինանսավորել հայագիտության կարևորագույն հիմնախնդիրների լուծման գործընթացը, խթանել հետազոտությունների իրականացումը, համակարգել Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների գործունեությունը։ Նոր հիմնադրամի եկող տարվա գործունեությունն ապահովելու համար կառավարությունը հատկացրել է 50 մլն դրամ։
«Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի երեք արհեստագործական մասնաշենքի կառուցման նպատակով կառավարությունը տրամադրել է 45 մլն դրամ։ Տանիքի վնասված հատվածի վերականգնման համար 18 մլն դրամ է հատկացվել «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ին։ Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի շնորհիվ 1992թ. օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված այն քաղաքացիները, ովքեր օբյեկտիվ պատճառներով դեռևս չեն ստացել իրենց հատկացված միանվագ դրամական օժանդակությունը, մոտակա մեկ տարվա ընթացքում հնարավորություն կունենան սահմանված կարգով դիմելու և ստանալու այն։ Կառավարությունն իր նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում, որպեսզի 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» օրենքով հարկման նոր մեխանիզմի կիրառման արդյունքում բացառվի հանրային ծառայության ոլորտի համապատասխան աշխատողների պաշտոնային դրույքաչափերի նվազեցումը։
Հիմնադրվել է հայագիտական ուսումասիրությունները ֆինանսավորող հիմնադրամ
ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ, հաստատվել դրա կանոնադրությունը, նշանակվել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Հիմնադրամ ստեղծելու նպատակն է ֆինանսավորել հայագիտության կարևորագույն հիմնախնդիրների լուծման գործընթացը, խթանել հետազոտությունների իրականացումը, համակարգել Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների գործունեությունը։ Նոր հիմնադրամի եկող տարվա գործունեությունն ապահովելու համար կառավարությունը հատկացրել է 50 մլն դրամ։
«Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի երեք արհեստագործական մասնաշենքի կառուցման նպատակով կառավարությունը տրամադրել է 45 մլն դրամ։ Տանիքի վնասված հատվածի վերականգնման համար 18 մլն դրամ է հատկացվել «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ին։
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի շնորհիվ 1992թ. օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված այն քաղաքացիները, ովքեր օբյեկտիվ պատճառներով դեռևս չեն ստացել իրենց հատկացված միանվագ դրամական օժանդակությունը, մոտակա մեկ տարվա ընթացքում հնարավորություն կունենան սահմանված կարգով դիմելու և ստանալու այն։
Կառավարությունն իր նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում, որպեսզի 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» օրենքով հարկման նոր մեխանիզմի կիրառման արդյունքում բացառվի հանրային ծառայության ոլորտի համապատասխան աշխատողների պաշտոնային դրույքաչափերի նվազեցումը։