Երվանդ Բոզոյան. «Եթե մենք չգնանք կոնսոլիդացիայի ճանապարհով, ապա կարող ենք կորցնել մեր պետականությունը»
Միասնական օրակարգով նախագահական ընտրությունների թեմայով ՀՅ Դաշնակցության կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ահազանգել է, որ երկիրն այսօր ապրում է խորը բրեժնևյան լճացում և տարիքով մարդիկ շատ լավ գիտեն դրա հետևանքները։
–Բոլորիս մոտ կանգնած է հրամայականը՝ ստեղծել ճանապարհային քարտեզ, որը կմիավորի հիմնական քաղաքական ուժերին, այդ թվում նաև արտախորհրդարանական։ Եվ եթե այդ ճանապարհային քարտեզը ձևավորվի, ապա դրան կհետևի երկրորդ քայլը՝ միասնական գործողությունները, որը հնարավորություն կտան ճեղքել պատը։ Դրա վառ օրինակը Վրաստանն է։ Մենք բարի նախանձով պետք է հետևենք այդ օրինակին և փորձենք մեզ մոտ էլ նույնն իրականացնել,–նշել է Ե. Բոզոյանը՝ ավելացնելով, որ եթե Հայաստանը Վրաստանի փոխարեն գնա Ադրբեջանի օրինակով՝ չունենալով նավթ, և եթե մենք չգնանք կոնսոլիդացիայի ճանապարհով, ապա կարող ենք կորցնել մեր պետականությունը։

7or.am