Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է միասնական պլատֆորմ ձևավորելու ՀՅԴ–ի յոթ կետերը
«Միասնական օրակարգ–նախագահական ընտրություններ» թեմայով ՀՅԴ–ի կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ վերլուծաբան Կարապետ Ռուբինյանը ողջունել է դաշնակցության ներկայացրած յոթ կետանոց պլատֆորմը և հայտարարել.
–Մեր հասարակության ցանկությունն է, որ միասնական ճակատ ձևավորվի։
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր ելույթում ասել է, որ ՀՅԴ–ի այս նախաձեռնությունը՝ քաղաքական, քաղաքացիական օրակարգ սահմանելու հրապարակումը, համարում է բեկումնային և խոստումնալից։
–Ես որպես մեկնարկային փաստաթուղթ ընդունում եմ ամբողջովին այս յոթ կետերը։ Իհարկե, ժամանակի ընթացքում այդ կետերը պետք է բացվեն, և նախագահի յուրաքանչյուր թեկնածու, և որ կարևորն է, վարչապետի յուրաքանչյուր թեկնածու պետք է բացի այս յոթ կետերը,–ասել է Ր. Հովհաննիսյանը։

7or.am