Լրահոս

06.12.2012 12:45


ՀՀ ֆինանսների նախարարություն. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»

ՀՀ ֆինանսների նախարարություն. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»

Վերջերս շրջանառվող այն տեղեկությունները, որ ՀՀ առևտրային բանկերը քաղաքացիներին չեն տրամադրում տեխնիկական զննության կտրոններ, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունը չի տրամադրել բավարար քանակով կտրոններ, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ առևտրային բանկերին 2011 թվականից առ այսօր տրամադրել է ընդհանուր թվով 518 700 կտրոններ: Տեղեկացնենք նաև, որ համաձայն ՀՀ բանկերի ասոցիացիայի կողմից ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրած տվյալների՝  բոլոր բանկերում առկա են բավարար քանակությամբ կտրոններ, մասնավորապես 04.12.2012 թվականի դրությամբ 2013 թվականի տեխնիկական զննման կտրոնների մնացորդը կազմում է 7789 հատ, 2014 թվականի տեխզննման կտրոններինը՝ 35 003 հատ:

Այս խորագրի վերջին նյութերը