Լրահոս

06.12.2012 19:41


Անվանի նկարիչների նվիրաբերությունը Երևանի կենդանաբանական այգուն

Անվանի նկարիչների նվիրաբերությունը Երևանի կենդանաբանական այգուն

Երևանի կենդանաբանական այգին և Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը դեկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կանցկացնի մամուլի ասուլիս: Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և մի քանի հայ նկարիչներ կհանդիպեն մամուլի ներկայացուցիչների հետ: Ասուլիսի ժամանակ նկարիչներ Արա Ասլանյանը, Սարո Գալենցը, Ռոբերտ Էլիբեկյանը, Գագիկ Ղազանչյանը, Մարի Ադամյանը, Արշակ Սարգսյանը, Մարինա Դիլանյանը, Նուռը (Արման Դավթյան), Սարգիս Անտոնյանը, Գաբոն (Գաբրիել Մանուկյան) կներկայացնեն իրենց աշխատանքները և կխոսեն նախաձեռնության մասին, որ ձեռնարկել են այգու հետ համատեղ: Նկարները նվիրաբերվել են կենդանաբանական այգուն աջակցելու և առկա խնդիրները մասամբ լուծելու նպատակով:

Երևանի կենդանաբանական այգու հրատապ խնդիրները շատ են, դրանցից մեկը՝ անասնաբուժական ծառայությունների բարելավումն է, կենդանիների համար մեկուսարանի ստեղծումը, որտեղ հիվանդ կենդանիները կարող են առանձնացվել և բուժվել:

Հենց այս խնդրի լուծմանն է նվիրված նկարիչների կողմից արված նվիրաբերությունը: Դեկտեմբերի 14-ին, Մարիոթ հյուրանոցում Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնարդամի (FPWC) կողմից կկազմակերպվի բարեգործական երեկո: Երեկոյի կիզակետը կլինի վերոնշյալ հեղինակների բնօրինակ-նկարների աճուրդ-վաճառքը: Նշենք, որ նկարիչներն իրենց արվեստի գործերը ստեղծել են հենց այս նպատակով՝ օգնելու Երևանի կենդանաբանական այգուն, չակնկալելով որևէ հոնորար: Նվիրաբերված նկարներն ընդգրկված են նաև Երևանի կենդանաբանական այգու 2013թ.-ի օրացույցում, որն ամանորյա հիանալի նվեր կարող է լինել յուրաքանչյուրի համար:

Աճուրդ-վաճառքի տոմսի արժեքն է 20.000 դրամ՝ ներառյալ ընթրիքը, խմիչքը և ընդունելությունը:

Այս խորագրի վերջին նյութերը