Լրահոս

06.12.2012 11:49


Մահացել է դեսպան Կարինե Ղազինյանը

Մահացել է դեսպան Կարինե Ղազինյանը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է որ, Միացյալ Նահանգներում  վաղ առավոտյան մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը: Ըստ լուրերի՝ դիվանագետի մահվան պատճառը հետվիրահատական բարդություններն էին:

Կարինե Լորիսի Ղազինյան (Կրոյան), հայ դիվանագետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Ծնվել է 1955թ. հունվարի 8-ին, Երևանում

1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը:

1977-1981թթ. աշխատել է Մոզամբիկում ԽՍՀՄ դեսպանությունում: 1983-1988թթ. աշխատել է Պորտուգալիայում ԽՍՀՄ դեսպանությունում: 1992-1994թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես իրավագիտության և բանասիրության ֆակուլտետների անգլերենի դասախոս: 1997-1999թթ. եղել է Ռումինիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, 1999-2001թթ.՝ Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2001-2009թթ.՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2009թ. մարտից 2011թ. սեպտեմբերի 8-ը` ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալն էր, Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցողը: 2010թ. հունիսին ավարտել է Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոց, գործադիր կառավարման դասընթացները: 2011թ. սեպտեմբերի 8-ից` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:

Դիվանագիտական աստիճանը` Արտակարգ և լիազոր դեսպան:

Պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, Ռումինիայի Մեծ Խաչի ազգային շքանշանով:

Տիրապետում էր անգլերենին, ռուսերենին, գերմաներենին, ռումիներենին, պորտուգալերենին:

Այրի էր, ուներ որդի և դուստր:

 

Այս խորագրի վերջին նյութերը