ՀՀ-ում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք կարող են զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Այս մասին ԱԺ հերթական նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հարցին, արդյո՞ք չի կաշկանդվում նրանից, որ ՀՀԿ-ԲՀԿ բանակցության սեղանին դրված է վարչապետի աթոռի հարցը, այսինքն՝ այն, թե ով է զբաղեցնելու այդ աթոռը, Տիգրան Սարգսյանը պատասխանել է, որ այդ բանակցություններից ինքը տեղյակ չէ, տեղյակ է միայն հրապարակումներին. «Շատ հանգիստ եմ ընդունում, չեմ նյարդայնանում և համարում եմ քաղաքական պայքարի դրսեւորման ձեւ»։ 2013 թ. -ի պետբյուջեի քննարկման ընթացքում կառավարության քննադատության մասին վարչապետը նշեց. «Ես շատ հանգիստ եւ նորմալ եմ վերաբերվում, որ ընդդիմությունը քննադատում է կառավարությանը։ Ով էլ լինի վարչապետը, նա էլ լինելու է քննադատության թիրախ, քանի որ գործադիր իշխանության ղեկավարությունը պահանջում է բոլոր խնդիրներին լուծումներ տալ»:
Վարչապետը չի նյարդայնանում