Լրահոս

06.12.2012 11:16


Սիրիայում սպանվել է Հալեպում Մարոկոյի պատվավոր հյուպատոսը

Սիրիայում սպանվել է Հալեպում Մարոկոյի պատվավոր հյուպատոսը

Սիրիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զինյալների կողմից սպանվել է Հալեպում Մարոկոյի պատվավոր հյուպատոս Մոհամեդ Ալյա ադ–Դին Կիյալին։ Հանցագործները կրակել են դիվանագետի ուղղությամբ, երբ վերջինս դուրս էր գալիս հյուրանոցից։

Հարձակման հետևանքով, բացի հյուպատոսից, մահացել է նաև նրա կողքին գտնվող ևս մեկ մարդ։
Կիյալին ուներ սիրիական քաղաքացիություն և 2001թ.–ից աշխատում էր, որպես Հալեպում Մարոկոյի պատվավոր հյուպատոս։

Այս խորագրի վերջին նյութերը