Լրահոս

06.12.2012 10:45


Կանխվել է ինքնասպանության փորձը

Կանխվել է ինքնասպանության փորձը

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17։29-ին, տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է նետվել Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ փրկարար ջոկատը:

Դեպքի վայրում են գտնվել «1-02» և «1-03» ծառայության աշխատակիցները և քաղաքացու հարազատ­ները:

Համատեղ տարված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 34 շենքի 50-րդ բնակարանի բնակիչ` 1989թ. ծնված Մ. Խանդուրյանի ինքնասպանու­թյան փորձը:

Այս խորագրի վերջին նյութերը