Լրահոս

05.12.2012 16:30


«Պոչամբարո» գործունեության հետևանքները

«Պոչամբարո» գործունեության հետևանքները

«Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ-ում խողովակների միացման հատվածում թուլացած կոնստրուկցիաների հետևանքով տեղի է ունեցել արտահոսք: Այս մասին լրատավմիջոցների հայտնի դարձավ դեկտեմբերի 1-ին: Տեղի ունեցածը կազմակերպությունը որակեց որպես սաբոտաժ:

Դեկտեմբերի 4-ին մենք ներկա ենք գտնվել տվյալ տարածքում և տեսել ենք, որ Գեղանուշ գետն ամբողջությամբ ողողված է թափոններով:
Գետին աղտոտման հետևանքով պատճառված վնասի չափը  դեռ հայտնի չէ:
Դեպքի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել: 
Մենք ՀՀ Գլխավոր դատախազությանից և ոստիկանությնանից պահանջում ենք հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել մեղավորներին: Մենք համոզված ենք, որ պատասխանատու է հանքաթափոնային կազմակերպությունը, եթե դատախազությունը քայլեր չձեռնարկի, ապա ոչ պակաս պատասխանատվություն կկրի նաև դատախազությունը, ինչպես նաև ոստիկանությունը:


Հ.Գ. Այս տարածք այցելելուց առաջ խորհուդ է տրվում ունենալ դիմակներ, հակառակ դեպքում չի բացառվում՝ հայտվեք սուր շնչառական խնդիրներով համապատասխան բժշկական բաժանմունքում:

Այս խորագրի վերջին նյութերը