Վ. Օսկանյանի փաստաբան. «ԱԱԾ հայտարարությունը վկայում է, որ Օսկանյանի գործը քաղաքական պատվեր է»
ԱԱԾ քննիչը չի ընթերցել ռուս իրավաբան Սամվել Կոչոյիի մասնագիտական եզրակացությունը Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ և կարծիք է հայտնել` առանց նրա մամուլի ասուլիսին ամբողջությամբ ծանոթանալու: ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը` մեկնաբանելով Օսկանյանի քրեական գործով ստեղծված ԱԱԾ քննչական խմբի ղեկավար Մ. Համբարձումյանի հայտարարությունըԿոչոյիի եզրակացության վերաբերյալ:
«Պարոն Կոչոյին լրիվ այլ բան էր ասում, ըստ երևույթին, չեն հասկացել, թե ինչ էր ասում»,- նշեց Աթանեսյանը` ԱԱԾ-ի արձագանքը ռուս իրավաբանի մամուլի ասուլիսին պայմանավորելով Օսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը հիմնավորելու և հասարակության առջև արդարանալու փորձով:
Անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրության այն հատվածին, որտեղ նշվում է, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ մասով արգելվում է քրեական գործերով վարույթին իրավաբանական հարցերով փորձագետի ներգրավումը` փաստաբանն ասաց, որ նախաքննության մարմնին է արգելվում իրավաբանական հարցով ներգրավվել փորձագետ, իսկ պաշտպանության կողմին ոչինչ չի արգելվում. «Եթե նախաքննության մարմինը պետք է գործի զուտ գրված լիազորությունների շրջանակում, ապա պաշտպանության կողմը գործում է օրենքով չարգելված ձևերով: Եվ քանի որ դա արգելված չէ, մենք դիմել ենք այս եզրակացությունը ստանալու համար»:
Մեկնաբանելով ԱԱԾ ներկայացուցչի հայտարարությունը, թե Կոչոյին իր եզրակացությունը տվել է առանց քրեական գործի նյութերին ծանոթանալու, փաստաբանն ասաց, որ այն արվել է մեղադրանք առաջադրելու որոշման մեջ նկարագրված արարքի հիման վրա, և այդ նկարագրության մեջ հանցակազմ չի գտնվել:
Եզրակացության՝ նախաքննության վրա ազդեցություն չունենալու մասին քննիչի հայտարարությանն ի պատասխան` Տիգրան Աթանեսյանն ասաց, որ դա սպասելի էր. «Մենք չենք զարմանում, որովհետև ոչ մի բանական փաստարկ մեր իրավապահ համակարգի վրա չի ազդում, և նման հայտարարությամբ քննիչը ոչ թե ընդգծում է իր անկախությունը, այլ ընդհակառակը, բացեիբաց ցույց է տալիս, որ սա քաղաքական պատվեր է: Նրանք մերժում են քրեական իրավունքի առաջատար մասնագետների կարծիքը, ինչը պատիվ չի բերում որևէ իրավապահի»:
Նշենք, որ Օսկանյանի գործի վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտը, որում ևս նշվում է հանցակազմի բացակայության փաստը:

ՍիվիլՆեթ