Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի վերջին քառօրյայի այսօրվա նիստի ժամանակ քվեարկության դրվեց ՀՀ կառավարության ներկայացրած ՀՀ պետական բյուջեի 2013թ. նախագիծը:
Բյուջեի նախագիծն ընդունվեց 71 կողմ, 37 դեմ և 0 ձեռնպահ ձայներով:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկում նախագծին: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր հերթին ասաց, որ այս տեսքով նույնիսկ անհարմար է բյուջեն քվեարկման դնել: Բյուջեի նախագծին դեմ են քվեարկել նաև ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները։
2013թ. բյուջեի նախագիծն ընդունվեց