Տնտեսական

05.12.2012 12:38


2012 թ. Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները պակասել են 40%-ով

2012 թ. Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները պակասել են 40%-ով

Նախորդ տարվա համեմատ 2012թ. Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները պակասել են 40%-ով։ Այսօրվա ասուլիսին «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը նշել է, որ ներդրումների կրճատման վրա իր ազդեցությունն են թողել քաղաքական գործընթացները։

«2012թ. տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, բացի այդ՝ մոտենում են նախագահական ընտրությունները; Այդ պատճառով, սպասելի էր, որ ներդրումային միջավայրը չպետք է շատ ակտիվ լինի»,–ասել է տնտեսագետը։

Ըստ բանախոսի՝ Հայաստանը պետք է լիարժեք օգտագործի իր ներքին ռեսուրսները՝ գլոբալ զարգացումներից ետ չմնալու համար:

Այս խորագրի վերջին նյութերը