Վարդան Մինասյանը և Ռոման Բերեզովսկին Մեսսիի և Դել Բոսկեի օգտին են քվեարկել
Նոյեմբերի 29-ին ՖԻՖԱ-ն հայտարարեց այն 3 ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են 2012թ. լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված «Ոսկե գնդակ» մրցանակին: Դրանք են Կրիշտիանու Ռոնալդուն, Անդրես Ինիեստան և Լիոնել Մեսսին: Տարվա լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, թիմերի ավագների և ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների առաջատար լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի քվեարկությամբ: Հայաստանի ազգային հավաքակաի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել են իրենց քվեարկության մասին:
Վարդան Մինասյանի` լավագույն ֆուտբոլիստի տարբերակը 1.Լիոնել Մեսսի 2.Անդրեա Պիռլո 3.Կրիշտիանու Ռոնալդու
Վարդան Մինասյանի` լավագույն մարզչի տարբերակը 1.Վիսենտե Դել Բոսկե 2.Չեզարե Պրանդելի 3.Ժոզե Մոուրինյո
Ռոման Բերեզովսկու` լավագույն ֆուտբոլիստի տարբերակը 1.Լիոնել Մեսսի 2.Կրիշտիանու Ռոնալդու 3.Իկեր Կասիլյաս
Ռոման Բերեզովսկու` լավագույն մարզչի տարբերակը 1.Վիսենտե Դել Բոսկե 2.Ժոզե Մոուրինյո 3.Խոսեպ Գուարդիոլա
Վարդան Մինասյանը և Ռոման Բերեզովսկին Մեսսիի և Դել Բոսկեի օգտին են քվեարկել
Նոյեմբերի 29-ին ՖԻՖԱ-ն հայտարարեց այն 3 ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են 2012թ. լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված «Ոսկե գնդակ» մրցանակին: Դրանք են Կրիշտիանու Ռոնալդուն, Անդրես Ինիեստան և Լիոնել Մեսսին: Տարվա լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, թիմերի ավագների և ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների առաջատար լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի քվեարկությամբ: Հայաստանի ազգային հավաքակաի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել են իրենց քվեարկության մասին:
Վարդան Մինասյանի` լավագույն ֆուտբոլիստի տարբերակը
1.Լիոնել Մեսսի
2.Անդրեա Պիռլո
3.Կրիշտիանու Ռոնալդու
Վարդան Մինասյանի` լավագույն մարզչի տարբերակը
1.Վիսենտե Դել Բոսկե
2.Չեզարե Պրանդելի
3.Ժոզե Մոուրինյո
Ռոման Բերեզովսկու` լավագույն ֆուտբոլիստի տարբերակը
1.Լիոնել Մեսսի
2.Կրիշտիանու Ռոնալդու
3.Իկեր Կասիլյաս
Ռոման Բերեզովսկու` լավագույն մարզչի տարբերակը
1.Վիսենտե Դել Բոսկե
2.Ժոզե Մոուրինյո
3.Խոսեպ Գուարդիոլա