Լրահոս

05.12.2012 10:39


Դասալքության համար դատապարտված զինվորը ինքնասպան է եղել

Դասալքության համար դատապարտված զինվորը ինքնասպան է եղել

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 28-ին ԼՂՀ-ի «Ինտերնատ» կոչվող զորամասում ծառայած Հայկ Մովսիսյանը Շուշիի բերդում կախվել է: Թերթի խմբագրություն զանգահարած Հայկի մայրը` Հեղինե Պետրոսյանը, պատմեց, որ իր որդին հիվանդության պատճառով ազատվել է ծառայությունից ու օրինական զինվորական գրքույկ ստացել` պաշտպանության նախարարի կնիքով: Այնուհետև մեկնել է Մոսկվա` բուժում ստանալու: Որոշ ժամանակ հետո, երբ վերադարձել է, Հայկին «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել են ԼՂՀ զորամաս` հայտնելով, թե «հետախուզման մեջ ես»: Ապա զինվորին դատապարտել են դասալքության համար և տեղափոխել Շուշիի բերդ, որտեղ Հայկը նոյեմբերի 28-ին իրեն կախելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Զինվորի մայրը թերթի հետ զրույցում նշեց, որ թերահավատ է, թե իր որդին ինքնասպան է եղել: Հարազատները պահանջում են բացահայտել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Շուշիի բանտում:

Այս խորագրի վերջին նյութերը