Լրահոս

05.12.2012 10:13


Պատահար հյուրանոցում

Պատահար հյուրանոցում

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 21։46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքում (նախկին «Պրահա» հյուրանոց) տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Ալեքսանդր Աբրահամյանին պատկանող թիվ 125 սենյակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տեղահան է եղել մուտքի դուռը, կոտրվել են պատուհանի ապակիները, սենյակի պատերին առաջացել են ճաքեր:

Այս խորագրի վերջին նյութերը