Արա Աբրահամյանը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել ադրբեջանական համայնքի ղեկավարին
Ռուսաստանի Նիժեգորոդի շրջանի ադրբեջանական համայնքի ղեկավար, «АзерРос»-ի փոխնախագահ Վիդադի Աբասովը երեկ հրավիրվել է ՌԴ ՆԳՆ Ծայրահեղականության կանխարգելման Նիժնի Նովգորոդի գլխավոր վարչություն։
Իրավապահ մարմինների աղբյուրը հաղորդում է, որ Աբասովը հրավիրվել է ոստիկանություն Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ներկայացրած բողոքի հիման վրա։ «Արա Աբրահամյանի հայտարարությունը Նիժեգորոդի դատախազություն ներկայացվել է այս տարվա հոկտեմբերի 24-ին։ Դրանում Ռուսաստանի հայերի միության նախագահն անդրադարձել է Վիդադի Աբասովի արած հայտարարություններին։ Մասնավորապես, սեպտեմբերի 7-ին Vesti.Az–ի հոդվածում Աբասովն ասել էր. «Մոսկվայում կայանալիք հանրահավաքին հայերը կբերեն իրենց կանանց ու սիրուհիներին»։ Արա Աբրահամյանի դիմումում նշված է, որ այս արտահայտությունը վիրավորում է հայերի արժանապատվությունն ու հրահրում ազգային ատելություն Ռուսաստանում»,–գրում է vesti.az–ը։
Եթե դատախազությունը բավարարի Աբրահամյանի դիմումը, Աբասովին սպառնում է ազատազրկում։
Արա Աբրահամյանը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել ադրբեջանական համայնքի ղեկավարին
Ռուսաստանի Նիժեգորոդի շրջանի ադրբեջանական համայնքի ղեկավար, «АзерРос»-ի փոխնախագահ Վիդադի Աբասովը երեկ հրավիրվել է ՌԴ ՆԳՆ Ծայրահեղականության կանխարգելման Նիժնի Նովգորոդի գլխավոր վարչություն։
Իրավապահ մարմինների աղբյուրը հաղորդում է, որ Աբասովը հրավիրվել է ոստիկանություն Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ներկայացրած բողոքի հիման վրա։
«Արա Աբրահամյանի հայտարարությունը Նիժեգորոդի դատախազություն ներկայացվել է այս տարվա հոկտեմբերի 24-ին։ Դրանում Ռուսաստանի հայերի միության նախագահն անդրադարձել է Վիդադի Աբասովի արած հայտարարություններին։ Մասնավորապես, սեպտեմբերի 7-ին Vesti.Az–ի հոդվածում Աբասովն ասել էր. «Մոսկվայում կայանալիք հանրահավաքին հայերը կբերեն իրենց կանանց ու սիրուհիներին»։ Արա Աբրահամյանի դիմումում նշված է, որ այս արտահայտությունը վիրավորում է հայերի արժանապատվությունն ու հրահրում ազգային ատելություն Ռուսաստանում»,–գրում է vesti.az–ը։
Եթե դատախազությունը բավարարի Աբրահամյանի դիմումը, Աբասովին սպառնում է ազատազրկում։