Լրահոս

05.12.2012 09:50


Դիմել են «թեժ գիծ»

Դիմել են «թեժ գիծ»

2012 թվականի նոյեմբերի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության շուրջօրյա գործող «թեժ գիծ» (հեռ. 52-88-72) ծառայությունը ստացել է 546 հեռախոսազանգ:

Զանգերի գերակշիռ մասը` 179, եղել է տեղեկատվական բնույթի:

Արձանագրված հեռախոսազանգերն ըստ բնույթի այսպիսին են`

• հիվանդանոցային բուժօգնություն` 40, որից 17-ը դժգոհություններ կապված պետական պատվերի սահմանափակման հետ, 8-ը` ցուցաբերված վերաբերմունքից, 5-ը` գումարային, 3-ը` բուժօգնության որակի, 3-ը` գործող կարգի, 4-ը` կազմակերպչական բնույթի հարցեր,

• առաջնային բուժօգնություն` 18, որից 1-ը`գումարային, 4-ը`հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի հետ կապված,3-ը` բուժօգնության որակի վերաբերյալ, 10-ը`կազմակերպչական բնույթի հարցեր,

• ծննդօգնության վերաբերյալ` 4, որից 1-ը`վճարովի այցելությունների, 1-ը` հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի, 1-ը`կազմակերպչական բնույթի, 1-ը բուժօգնության որակի վերաբերյալ,

• երեխաներին վերաբերող հարցեր` 16, այդ թվում 4-ը` 0-7 տարեկան երեխաների հավաստագրի առկայության պարագայում գումարի հետ կապված բողոք, 1-ը` հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից դժգոհություն, 1-ը `պետական պատվերի սահմանափակման, 3-ը` բուժօգնության որակի վերաբերյալ, 7-ը` կազմակերպչական բնույթի հարցեր,

• դեղորայք` 11, որից7-ը` դեղերի անկանոն մատակարարման վերաբերյալ, 2-ը` դեղերի բաշխման գործող կարգից, 2 բողոք դեղերի գներից

• այլ`   3:

Այս խորագրի վերջին նյութերը