Արմեն Ռուստամյան. «...միակ հնարավորությունը ընդդիմադիր զանգվածի լիարժեք համախմբումն է»
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձել է միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ ՀՅԴ–ի մտադրությանը՝ նշելով, որ ՀՅԴ–ն ցանկանում է համախմբել հասարակության լայն շերտերին:
–Առկա է ընտրությունների նկատմամբ հասարակության ծայրահեղ անվստահություն։ Առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ չունի հասարակության մոտ բավարար վստահություն: Ընտրություններն անխուսափելի իշխանափոխության վերածելու գործնականում միակ հնարավորությունը ընդդիմադիր զանգվածի լիարժեք համախմբումն է: Հայաստանի ապագան կախված է, թե պետության ապագա գլուխը որքանով է այս մարտահրավերները կարևորելու և կստանձնի դրանք հաղթահարելու հանձնառությունը,-հայտարարել է Ա. Ռուստամյանը,–առանց միասնական օրակարգի ընդունման և դրա կատարումը երաշխավորող ճանապարհային քարտեզի համաձայնեցման, անպտուղ և սին է միացյալ թեկնածուի որևէ փնտրտուք: Միաժամանակ, ուզում եմ պարզ և հստակ հայտարարել՝ մենք մեզ չենք ուզում որևէ մեկից գերադասել, բայց որևէ մեկն էլ հաստատ մեզանից գերադասելի չէ:

7or.am