Տեղեկացնում ենք ձեզ, որ Վալերի Պողոսյան` գոյություն չունեցող օդանավի հրամանատար ներկայացած անձի կողմից այսօր առավոտյան «Armenia Today» կայքին ուղարկված նամակը ամբողջությամբ զրպարտություն է և ՀՀ Պաշտպանության նախարարությանը հերթական անգամ վարկաբեկելու ճղճիմ փորձ: Նամակում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ոչ այլ ինչ են, քան ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի անունը շահարկելու և տարերային աղետի արդյունքում տեղի ունեցած ավիավթարի անմեղ զոհերի հիշատակը չարչրկելու միջոցով կազմված զազրելի հերյուրանք:
Գեներալ Գալստյանը և նրա ընտանիքի անդամները վշտակցում են զոհված օդաչուների ընտանիքներին և հարազատներին: Գալստյանները նշված ինքնաթիռի սեփականատեր չեն հանդիսացել և ցավալի ավիավթարի հետ առնչություն ունենալ չեն կարող:
ՊՆ պարզաբանումը

ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ