«Որտե՞ղ են հանրապետության փողերը». քննարկում ԱԺ–ում
Այսօր ՀՀ Ազգային ժողովը սկսել է 2013թ. պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկումը։ Կառավարության անունից նախագիծը ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ումից և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվել է՝ որտե՞ղ են ՀՀ արտաքին պահուստները տեղաբաշխված:
–Որտե՞ղ են հանրապետության փողերը, ո՞ւր են տեղաբաշխված, ի՞նչ տոկոսով,-հարցրել է Բագրատյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ դրանք տնօրինում է Կենտրոնական բանկը, իսկ ավելի մանրամասն տեղեկություն չի հաղորդվում բանկային գաղտնիքներ բացահայտելուց խուսափելու համար։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ Բյուջե–2013–ն այպես է բնութագրել.
–Վարվող քաղաքականության հետևանքով չենք կարողանում ձևավորել մրցունակ տնտեսություն, հաղթահարել աշխատաշուկայում ճգնաժամային վիճակը, վստահություն ներշնչել արդարադատության համակարգի և պետական կառույցների նկատմամբ: Կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունն անտեսում է իրականությունը և սեփական ակնոցներով է դիտում՝ չնկատելով, որ երկիրն օրեցօր դատարկվում է։ Ամենավատ բանը, որ սպառնում է մեր երկրին, պետականության կորուստն է: Իսկ դա նշանակում է, որ սա վերջն է լինելու, պարոնա՛յք։ Քաղաքացիներից մի պահանջեք իշխանություններին գովաբանել:Չի՛ լինելու էդպիսի բան: Այն առաջարկությունները, որոնք ներկայացրել ենք, ցավոք, կառավարության կողմից համարժեք պատասխան չեն ստանում։ Ուրեմն անկարող ուժերին մենք ո՛չ ենք ասում, և մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեին:
«Որտե՞ղ են հանրապետության փողերը». քննարկում ԱԺ–ում
Այսօր ՀՀ Ազգային ժողովը սկսել է 2013թ. պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկումը։ Կառավարության անունից նախագիծը ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ումից և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվել է՝ որտե՞ղ են ՀՀ արտաքին պահուստները տեղաբաշխված:
–Որտե՞ղ են հանրապետության փողերը, ո՞ւր են տեղաբաշխված, ի՞նչ տոկոսով,-հարցրել է Բագրատյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ դրանք տնօրինում է Կենտրոնական բանկը, իսկ ավելի մանրամասն տեղեկություն չի հաղորդվում բանկային գաղտնիքներ բացահայտելուց խուսափելու համար։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ Բյուջե–2013–ն այպես է բնութագրել.
–Վարվող քաղաքականության հետևանքով չենք կարողանում ձևավորել մրցունակ տնտեսություն, հաղթահարել աշխատաշուկայում ճգնաժամային վիճակը, վստահություն ներշնչել արդարադատության համակարգի և պետական կառույցների նկատմամբ: Կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունն անտեսում է իրականությունը և սեփական ակնոցներով է դիտում՝ չնկատելով, որ երկիրն օրեցօր դատարկվում է։ Ամենավատ բանը, որ սպառնում է մեր երկրին, պետականության կորուստն է: Իսկ դա նշանակում է, որ սա վերջն է լինելու, պարոնա՛յք։ Քաղաքացիներից մի պահանջեք իշխանություններին գովաբանել: Չի՛ լինելու էդպիսի բան: Այն առաջարկությունները, որոնք ներկայացրել ենք, ցավոք, կառավարության կողմից համարժեք պատասխան չեն ստանում։ Ուրեմն անկարող ուժերին մենք ո՛չ ենք ասում, և մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեին:
7or.am