Ալեքսանդր Արզումանյանը (ի հեճուկս «Ժառանգության») չի պատրաստվում մեռնել
Ինչպես ավելի վաղ գրվել է, ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը ցանկանում է ԱԺ մշտական հանձնաժողովներում Ալեքսանդր Արզումանյանին և Խաչատուր Քոքոբելյանին փոխարինել իր պատգամավորներով:
«Yerkir.am»-ի հետ զրույցում փոքր-ինչ զայրացած Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ կրթությամբ մաթեմատիկոս է և սիրում է, երբ ամեն ինչ հստակ ձևակերպված է լինում, իսկ թե ի՞նչ են ասում «Ժառանգության» պատգամավորները, մեղմ ասած` իրեն չի հետաքրքրում:
«Մեռնեմ օրենքի զորությանը, ես առաջնորդվում եմ կանոնակարգ օրենքով. կանոնակարգ օրենքի 26-րդ հոդվածի երրորդ կետը տալիս է Ձեր հարցի պատասխանը»,- հայտարարել է նա:
Արզումանյանը վստահ է, որ հարցի կապակցությամբ զուր աղմուկ բարձրացնելու փորձ է արվում:
«Կա՛մ պետք է մեռնեմ, կա՛մ խմբակցությունից դուրս գամ, կա՛մ հրաժարական տամ: Երեքն էլ չեմ պատրաստվում անել։ Առաջիկա 30-40 տարիների ընթացքում մեռնել միանշանակ չեմ պատրաստվում»,-ընդգծել է նա՝ բացատրելով, թե որ դեպքում չի կարող լինել հանձնաժողովի փոխնախագահ: