Լրահոս

04.12.2012 16:30


Օմբուդսմենի ընկերությունը կա՛մ վաճառվել, կա՛մ միավորվել է Միքայել Մինասյանի եղբոր ընկերության հետ

Օմբուդսմենի ընկերությունը կա՛մ վաճառվել, կա՛մ միավորվել է Միքայել Մինասյանի եղբոր ընկերության հետ

Ինչպես գրում է «iLur.am»–ը, պարզվում է՝ «Դիֆենս» իրավաբանական ընկերությունը այլեւս Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին չի պատկանում: Օմբուդսմենի նախկին ընկերության պաշտոնական կայքը այժմ ավտոմատ կերպով տանում է դեպի Միշիկ Մինասյանի կրտսեր եղբայր Գրիգոր Մինասյանին պատկանող «AM» իրավաբանական ընկերություն: Ընկերությունը, փաստորեն, կամ վաճառվել, կամ միավորվել է Միշիկ Մինասյանի եղբոր իրավաբանական ընկերության հետ:

Այս տեղեկությունը iLur.am-ի հետ զրույցում հաստատել են Օմբուդսմենի գրասենյակից, իսկ մանրամասները, թե երբվանի՞ց է «Դիֆենսը» փոխանցվել կամ վաճառվել Գրիգոր Մինասյանին, եւ ինչո՞ւ՝ հենց Մինասյանին, խոստացել են հաղորդել ավելի ուշ: 

Այս խորագրի վերջին նյութերը