Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ -ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ -ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին:
Ողջունելով դեսպանին ` ԱԺ նախագահը նշեց, որ վերջին տարիներին հայ-բրիտանական համագործակցությունը զարգանում է եւ Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցության խորացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը եւ եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ` հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման եւ ընդլայնման համար կարեւոր է օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների ակտիվացումը: «Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ միջխորհրդարանական համագործակցությունն այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է եւ ես` որպես ԱԺ նախագահ, պատրաստ եմ ջանքեր գործադրել հայ-բրիտանական միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ եւ աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն մեր երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահի համոզմամբ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման եւ ամրապնդման, տարբեր ձեւաչափերի շփումների ակտիվացման եւ փոխգործակցության եզրերն ընդլայնելու համար չօգտագործված մեծ ներուժ կա: Նա կարեւորեց նաեւ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ տնտեսական համագործակցության ակտիվացումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Լիչը նույնպես անհրաժեշտ համարեց հայ-բրիտանական փոխգործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ուղղություններով եւ այս համատեքստում կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Տիկին Լիչը շեշտեց, որ Մեծ Բրիտանիան` որպես ԵՄ անդամ երկիր, կարեւորում է Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացումը եւ ողջունում է Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային հարցեր, անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, սաֆարովյան գործին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: