Լրահոս

04.12.2012 15:35


Ավազակային հարձակումը բացահայտվեց

Ավազակային հարձակումը բացահայտվեց

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, անհայտ անձինք Երևանի Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայում դանակի սպառնալիքով հափշտակել էին Արարատի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, 1957թ. ծնված Սամվել Մ.-ի մոտ եղած 80 000 դրամ գումարն ու դիմել փախուստի:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու շնորհիվ պարզվել է, որ այդ հանցագործությունը կատարել են Երևան քաղաքի Ծերենցի 3-րդ նրբանցքի 23 տան բնակիչ, 1977թ. ծնված Արման Երիցյանն ու նրա ընկեր ոմն Արսենը:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը