Քաղաքական

04.12.2012 14:54


ՍԴ դիմելու համար անհրաժեշտ թվով ստորագրություններն արդեն հավաքվել են

ՍԴ դիմելու համար անհրաժեշտ թվով ստորագրություններն արդեն հավաքվել են

Ինչպես տեղեկացրել էինք,  Հայ ազգային կոնգրեսը հանդես է գալու ՍԴ դիմելու նախաձեռնությամբ՝ Սահմանադրության 70 եւ 71 կետերին չհամապատասխանող ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասն հակասահմանադրական ճանաչելու համար: Եթե ՀԱԿ-ի պահանջը բավարարվի, ապա խորհրդարանում արտահերթ նիստ հրավիրելու համար այլևս քվորում ապահովելու կարիք չի լինի: 
«ԱԺ կանոնակարգի մասին օրենքի այն դրույթը, որը թույլ է տալիս վիժեցնել ընդդիմության իրավունքը՝ նախաձեռնել արտահերթ նիստ, այդ դրույթը համարել հակասահմանադրական: Եթե ՍԴ-ն այդ դրույթը համարի համակսահմանադրական, արտահերթ նիստ հրավիրելու հնարավորություն կունենանք: Կարծում եմ՝ սա լուրջ հաջողություն է, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ քաղաքական ուժերը գնում են համախմբման ճանապարհով Սերժ Սարգսյանի այս բռնապետության դեմ: Կարծում եմ՝ սրան կհետևեն նորանոր քայլեր»,- այսօր լրագրողներին հայտնել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: 
Զուրաբյանը հայտարարեց նաև, որ անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն կա 34 ստորագրություն: Ստորագրահավաքին միացել են ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգության» խմբակցության պատգամավորները՝ ողջ կազմով: Զուրաբյանը նշեց նաև, որ «Դաշնակցությունը» նախաձեռնությանը չի միացել. «Նրանց հետ խորհրդակցել ենք, իրենք նույն հարցը լուծելու մեկ այլ տարբերակ են տեսնում. սկզբից գնալ էթիկայի հանձնաժողով, նույնպես դիմել ՍԴ՝ մի քիչ այլ հայցով, կարծում եմ՝ դա իրենց իրավունքն է, որևէ խնդիր չեմ տեսնում: Դա իրենց իրավունքն է՝ ընտրել են մեկ այլ ճանապարհ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը