Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության նամակը ՀՀ նախագահին
ՀՀ նախագահինուղղված այս դիմում–խնդրանքը՝ 33 պատկառելի մտավորականների ու արվեստագետների ստորագրությամբ ՝ ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ, արտիստներ, Բաղրամյան 26 է մուտքագրվելայս տարվա սեպտեմբերի 12-ին, սակայն մինչ օրս նախագահականը լռում է՝ անտեսելով անգամ հանրապետության հայտնի մշակութային գործիչների ստորագրությունները: Անգամ ֆորմալ պատասխան չի ստացվել: Զանգում ես նամակների բաժին, վախենում են խոսել, ստանդարտ արտահայտությունը՝ պատասխանատուն տեղում չէ կամ արձակուրդում է: Սա է պատճառը, որ մենք որոշեցինք դիմել բաց նամակի ֆորմատին ու հրապարակել այն: Ի դեպ, երկու տարվա մեջ սա արդեն չորրորդ դիմումն է՝ ցմահ դատապարտյալներին առնչվող, որը մնում է անպատասխան: Մենք էլ՝ խենթերի մասին էնշտեյնական բանաձևով, անընդհատ նույն բանն ենք անում, բայց սպասում տարբեր արդյունքների:
Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնություն
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԴԻՄՈՒՄ- ԽՆԴՐԱՆՔ
ՄԵԾԱՐԳՈ ՊՐՆ. Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
Մենք` ներքոստորագրյալներս, արվեստի աշխարհի մարդիկ, մտավորականներ, հասարակական գործունեությամբ զբաղվող անձինք, դիմում ենք Ձեզ մարդասիրական խնդրանքով: Խոսքը երկու ցմահ դատապարտյալների` Սողոմոն Քոչարյանի և Մհեր Ենոքյանի մասին է, ովքեր արդեն 17 տարի կրում են իրենց պատիժը: Սակայն 17 տարում երկու անգամ բախտակիցները փախուստ են կատարել բանտերից` 2004 և 2009 թվականներին: Մինչդեռ, ընդհանուր առմամբ, 32 օր գտնվելով ազատության մեջ` չեն կատարել որևէ հանցավոր արարք: Իսկ 2009-ի դեկտեմբերին ձերբակալվելու պահին Մհերն ինքնասպանության փորձ է արել` իր մոտ եղած դանակով կտրելով կոկորդը, իսկ Սողոմոն Քոչարյանը նույն պահին և հետո ենթարկվել է ծեծի:
Հետևելով 2 դատապարտյալների ճակատագրերին`մամուլից տեղեկացանք, որ փախուստներն իրենք անվանել են ակցիաներ` իրենց «մայր» քրեական գործերի վերանայմանն ուղղված: Բանն այն է, որ երկու դատապարտյալներն էլ ո՛չ դատարանում, ո՛չ էլ մինչ օրս իրենց մեղավոր չեն ճանաչել, պնդել են, որ 1996թ.-ին Գերագույն դատարանի դատավճիռն է պատճառը, որ դիմել են փախուստի` պետական մարմինների ուշադրությունը բևեռելով իրենց գործերին:
Այնինչ մեր օրենսդրությամբ փախուստը բանտից հանցագործություն է, և երկու դատապարտյալների ցմահ բանտարկության մեջ կլանվել է 15 տարվա պատժաչափ երկու փախուստների համար: Մասնագետները նշում են, որ 20 տարի պատիժը կրելուց հետո այս կլանված 15 տարվա պատժաչափը կարող է խնդիրներ առաջացնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմելիս: Եվ ստացվում է, որ մինչև ութ մարդու սպանության մեջ մեղադրված, բազմակի դատվածություններ ունեցող ցմահ դատապարտյալները կարող են 20 տարի պատիժը կրելուց հետո դուրս գալ ազատություն, իսկ Մհեր Ենոքյանն ու Սողոմոն Քոչարյանը, ովքեր 17 տարի առաջ մեղադրվել են մեկ անձի սպանության մեջ` դատապարտվելով մահապատժի /2003-ից ցմահ բանտարկություն` ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի ներման հրամանագրով/, մոտավորապես 35 տարի պետք է պատիժ կրեն:
Մհեր Ենոքյանը դատապարտման պահին եղել է 20 տարեկան, ուսանել է Երևանի բժշկական ինստիտուտում, նախկինում դատված չի եղել: Դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու սպանության մեջ: Մեղադրանքի հիմքում մյուս մեղադրյալի անընդմեջ փոփոխված ցուցմունքներից մեկն է միայն: Քրեական գործի անկատարության մասին վկայում են բազմաթիվ փաստաբանական տեղեկանքներ: Այս աղմկահարույց գործին, Ենոքյանի ստեղծագործություններին, մամուլի հրապարակումներին արձագանքել են բազմաթիվ մտավորականներ: Մեկ անգամ չէ, որ ստորագրահավաքներ են կազմակերպվում Մհեր Ենոքյանին ներում շնորհելու կամ թե գործի, պատժաչափի վերանայման խնդրանքով: Բացի այդ, Ենոքյանը հեղինակելով իր առաջին գիրքը և հասույթը քաղցկեղով հիվանդ երեխաներին փոխանցելով, հասարակական իր ակտիվությամբ, դեպի ազատություն վերադառնալու իր ձգտման մասին է վկայում:
Սողոմոն Քոչարյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, Ղարաբաղյան պատերազմի, Շուռնուխի մարտերի մասնակից, հրամանատար և հետախույզ, երկու անգամ վիրավորված ռազմի դաշտում: Դատապարտվել է մահապատժի Երևան-Մեղրի ավտոճանապարհին ԻԻՀ քաղաքացի` Միրզաբեկ ազգանունով անձի սպանության մեղադրանքով:
Մեծարգո պրն. Սերժ Սարգսյան, հաշվի առնելով, որ ցմահ դատապարտյալներ Մհեր Ենոքյանն ու Սողոմոն Քոչարյանը դատապարտվել են նորանկախ Հայաստանի ստեղծման առաջին տարիներին, երբ սաղմնավորման փուլում էին տարբեր պետական համակարգեր, այդ թվում և դատական համակարգը, բացի այդ, երկուսն էլ դատապարտվել են մեկ անձի սպանության մեղադրանքով, 17 տարի է պատիժ են կրում, ազատության 32 օրում չեն կատարել հանցագործություն, դիմում ենք Ձեզ խնդրանքով` կիրառելու Ձեր բացառիկ իրավունքը` մասնակի ներում շնորհելով ցմահ դատապարտյալներ Սողոմոն Քոչարյանին ու Մհեր Ենոքյանին: Խոսքը ցմահ ազատազրկման մեջ կլանված 15 տարվա պատժաչափի մասին է, որը կարող է լուրջ խնդիր լինել վերջինների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմելու համար:
Մեծարգո պրն. Սերժ Սարգսյան, Նախագահի ներման ինստիտուտը լայնորեն է կիրառվում Եվրոպայում` հատկապես կրոնական ու պետական տոների կապակցությամբ և վկայում է երկրի ղեկավարի մեծահոգության մասին: Ուստի ապավինում ենք Ձեր մեծահոգությանը և ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ խնդրում ենք կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը` մասնակի ներում շնորհելով ցմահ դատապարտյալներ Մհեր Ենոքյանի ու Սողոմոն Քոչարյանին` նրանց գործից հանելով փախուստների համար կլանված 15 տարվա պատժաչափը:
Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության նամակը ՀՀ նախագահին
ՀՀ նախագահին ուղղված այս դիմում–խնդրանքը՝ 33 պատկառելի մտավորականների ու արվեստագետների ստորագրությամբ ՝ ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ, արտիստներ, Բաղրամյան 26 է մուտքագրվել այս տարվա սեպտեմբերի 12-ին, սակայն մինչ օրս նախագահականը լռում է՝ անտեսելով անգամ հանրապետության հայտնի մշակութային գործիչների ստորագրությունները: Անգամ ֆորմալ պատասխան չի ստացվել: Զանգում ես նամակների բաժին, վախենում են խոսել, ստանդարտ արտահայտությունը՝ պատասխանատուն տեղում չէ կամ արձակուրդում է: Սա է պատճառը, որ մենք որոշեցինք դիմել բաց նամակի ֆորմատին ու հրապարակել այն: Ի դեպ, երկու տարվա մեջ սա արդեն չորրորդ դիմումն է՝ ցմահ դատապարտյալներին առնչվող, որը մնում է անպատասխան: Մենք էլ՝ խենթերի մասին էնշտեյնական բանաձևով, անընդհատ նույն բանն ենք անում, բայց սպասում տարբեր արդյունքների:
Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնություն
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ- ԽՆԴՐԱՆՔ