Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 04։50-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկում 1961թ. ծնված Վոլոդյա Մ.-ն դանակահարել է կնոջը՝ 1977թ. ծնված Դիանա Ն.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04։15-ի սահմաններում Վոլոդյա Մ.-ն, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով և ծաղկամանով հարվածներ է հասցրել կնոջը, սպանել նրան, այնուհետև դիմել փախուստի: Նույն օրն առավոտյան՝ ժամը 07։00-ի սահմաններում, Վոլոդյա Մ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանել կատարածը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ամուսինը սպանել է կնոջը