Լրահոս

04.12.2012 12:46


Հերթական դիտարկումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում

Հերթական դիտարկումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում

Վաղը ԵԱՀԿ-Ն հերթական դիտարկումն է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը:

Դիտարկումն անցկացվելու է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շարովը և բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Վիտալի Բելոկոնը:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անձնական օգնական Ուիլյամ Փրայորը, դաշտային օգնական Խրիստո Խրիստովը և բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Անդրեյ Բարաշկինը:

Այս խորագրի վերջին նյութերը