Լրահոս

04.12.2012 19:24


Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովի երկրորդ նիստը Քինգստոնում

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովի երկրորդ նիստը Քինգստոնում

Նոյեմբերի 24-ին Քինգստոն քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովի երկրորդ նիստը:

Նիստին մասնակցող կանադահայ կուսակցությունների, կազմակերպությունների, եկեղեցիների ներկայացուցիչները քննարկեցին հարցեր` Կանադայի բնակչության շրջանակներում Հայոց ցեղասպանության հանրաճանաչման, 2013-2015թթ. ընթացքում նախատեսվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը