Քաղաքական

04.12.2012 11:13


Վարդան Օսկանյանը բացել է Բրյուսել Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ–ի այցելության փակագծերը

Վարդան Օսկանյանը բացել է Բրյուսել Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ–ի այցելության փակագծերը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես արդեն հայտարարվել է, դեկտեմբերի 5-6-ը տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել, որը կգլխավորի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այցելությունը մի քանի նպատակ ունի: 

Նախ, հաստատել եվրոպական գաղափարները և պրոցեսները Հայաստանի ինստիտուցիոնալ կյանքի հիմքում ներդնելու կուսակցության նվիրումը: 

Երկրորդ, ծանոթանալ Եվրոպական խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ և քննարկել հետագա համագործակցությունը:

Երրորդ, Եվրոպայի ղեկավարներից լսել նրանց տեսակետները Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների, ինչպես նաև բարեփոխումների հեռանկարի մասին:

Չորրորդ, եվրոպացի պաշտոնյաներին ներկայացնել կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և քաղաքականությունը՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև արտաքին հարցերի շուրջ: Այստեղ կշեշտադրվեն կուսակցության դիրքորոշումները տնտեսական քաղաքականության, եվրոպական ինտեգրացիայի, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ»:

Այս խորագրի վերջին նյութերը