Լրահոս

04.12.2012 10:55


Մեկ մեդալ՝ սամբոյի աշխարհի ուսանողական գավաթի մրցումներից

Մեկ մեդալ՝ սամբոյի աշխարհի ուսանողական գավաթի մրցումներից

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքի  «Ակ Բարս» մարզահամալիրում անցկացվեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկություն ուսանողների միջև, որին մասնակցում էր շուրջ 200 մարզիկ աշխարհի 41 երկրից:

Մրցաշարին Հայաստանի Հանրապետությունից մասնակցեցին Գյումրիի մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող, Սամբոյի 2012թ. Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների չեմպիոն Գոռ Մայիլյանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի առաջին կուրսի ուսանող, Սամբոյի Աշխարհի և Եվրոպայի 2012թ. առաջնությունների բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը:

Ցավոք, Գոռը 62 կգ քաշայինների եզրափակիչ մտնելու համար պայքարը տանուլ տվեց և արդյունքում գրավեց 5-րդ տեղը,  իսկ Տիգրանը մեկ պարտությունից հետո հաղթելով հետագա գոտեմարտերում արժանացավ բրոնզե մեդալի և մինչև 52 կգ քաշային կարգում գրավեց 3-րդ տեղը:

Նշենք, որ 2013-ին տեղի կունենա Սամբոյի համաշխարհային ունիվերսիադան:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը