Լրահոս

04.12.2012 10:51


Ֆուտբոլիստների կողմից ծեծի ենթարկված մրցավարը հիվանդանոցում մահացել է

Ֆուտբոլիստների կողմից ծեծի ենթարկված մրցավարը հիվանդանոցում մահացել է

Հոլանդիայի ֆուտբոլի երիտասարդական լիգայի «Նոյվ Սլոթեն» ակումբի խաղացողները հանդիպման ժամանակ հարձակվել են կողային մրցավարի վրա ու դաժանաբար ծեծել։

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել դեկտամբերի 2-ին։ 41-ամյա Ռիչարդ Նոյվեհույզենը, որպես կողային մրցավար, սպասարոկում էր «Նոյվ Սլոթեն»-«Բյույթենոյզ» հանդիպումը։ Հաղորդվում է, որ թիմերից մեկում խաղում էր Նոյվեհույզենի որդին։
Հանդիպման ընթացքում մրցավարի գործողությունները առաջացրել են «Նոյվ Սլոթեն»–ի խաղացողների բուռն դժգոհությունն ու նրանք հարձակվել են վերջինիս վրա։
Նոյվեհույզենին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մի քանի ժամից մահացել է։

Հարուցված է քրեական գործ, կան ձերբակալվածներ։

Այս խորագրի վերջին նյութերը