Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը երեկ երեկոյան վերսկսել է իր աշխատանքները։ Գլխավոր տնօրեն Ռևազ Սակևարիշվիլին համոզված է, որ շուտով այն կդառնա թիվ մեկ հեռուստաընկերությունը:
«Իմեդի»–ն 2002թ. հիմնադրել էր ձեռնարկատեր Բադրի Պատարկացիշվիլին՝ որպես ընդդիմադիր առաջատար հեռուստաընկերություն: Սակայն, 2007թ. «Իմեդի»–ի շենքը իշխանության հատուկ նշանակության ջոկատները շրջափակել և վերցրել էին հսկողության տակ։ 2011թ. դեկտեմբերին «Իմեդի»–ն գնել էր ամերիկացի Ռուպերտ Մերդոկը, ով այս տարի հայտնեց, որ այն վերադարձնում է հանգուցյալ միլիարդատեր Պատարկացիշվիլի ընտանիքին։
«Մենք անհրաժեշտ բոլոր ջանքերը կներդնենք, որ հեռուստաալիքը դառնա բարձրակարգ և օբյեկտիվ»,-իր հերթին նշել էրՊատարկացիշվիլու ընտանիքը։
«Իմեդի»–ն երեկվանից կրկին եթերում է
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը երեկ երեկոյան վերսկսել է իր աշխատանքները։ Գլխավոր տնօրեն Ռևազ Սակևարիշվիլին համոզված է, որ շուտով այն կդառնա թիվ մեկ հեռուստաընկերությունը:
«Իմեդի»–ն 2002թ. հիմնադրել էր ձեռնարկատեր Բադրի Պատարկացիշվիլին՝ որպես ընդդիմադիր առաջատար հեռուստաընկերություն: Սակայն, 2007թ. «Իմեդի»–ի շենքը իշխանության հատուկ նշանակության ջոկատները շրջափակել և վերցրել էին հսկողության տակ։ 2011թ. դեկտեմբերին «Իմեդի»–ն գնել էր ամերիկացի Ռուպերտ Մերդոկը, ով այս տարի հայտնեց, որ այն վերադարձնում է հանգուցյալ միլիարդատեր Պատարկացիշվիլի ընտանիքին։
«Մենք անհրաժեշտ բոլոր ջանքերը կներդնենք, որ հեռուստաալիքը դառնա բարձրակարգ և օբյեկտիվ»,-իր հերթին նշել էր Պատարկացիշվիլու ընտանիքը։
7or.am