Ս/թ. դեկտեմբերի 3-7-ը ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում մեկնարկում է «Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնը: Կինոփառատոնի նպատակն է վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կին ռեժիսորների ստեղծած ֆիլմերի հանրահռչակմանը, նոր անունների բացահայտմանը, տարբեր ազգերի մշակույթների երկխոսությանը: Ծրագրումընդգրկված են ճապոնական «Շորտ շորտս փառատոնը և Ասիան» միջազգային կինոփառատոնի ընտրանին և ԲԱՖՏԱ-ում հաղթած կարճամետրաժ ֆիլմերը: Փառատոնի առանցքում նաև շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն է: Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցում են 25 երկրի 65 ֆիլմեր: Փառատոնի շրջանակում դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, կազմակերպվելու է «Կին ռեժիսորը ժամանակակից իրականության մեջ» թեմայով կլոր-սեղան: Նախատեսվում են նաև վարպետության դասեր: Փառատոնի ավարտին դիպլոմներ և մրցանակներ են շնորհվելու «Լավագույն ֆիլմ» և «Հատուկ մրցանակ» անվանակարգերում:
Ժյուրիի կազմում են դերասան, գրող Զեք Պողոսյանը (Արգենտինա), ռեժիսոր Մահվաշ Շեյխոլեսլամին (Իրան), կինոգետ Արծվի Բախչինյանը (Հայաստան), դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը (Հայաստան) և ռեժիսոր Արման Չիլինգարյանը (Հայաստան): Փառատոնի հյուրերն են «Սինեմա Վերիտե» վավերագրական ֆիլմերի փառատոնի ծրագրերի ղեկավար Լեյլա Հոսեյնին (Իրան), ռեժիսոր Օլգա Չերտոկը (Իսրայել) և Ալյոնա Սուրժիկովան (Էստոնիա): «Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնի կազմակերպիչն է «Լիզա» հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի և Մոսկվայում Իսպանիայի դեսպանատան աջակցությամբ:
Մեկնարկում է «Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնը
Ս/թ. դեկտեմբերի 3-7-ը ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում մեկնարկում է «Կին» միջազգային 9-րդ կինոփառատոնը: Կինոփառատոնի նպատակն է վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կին ռեժիսորների ստեղծած ֆիլմերի հանրահռչակմանը, նոր անունների բացահայտմանը, տարբեր ազգերի մշակույթների երկխոսությանը: Ծրագրում ընդգրկված են ճապոնական «Շորտ շորտս փառատոնը և Ասիան» միջազգային կինոփառատոնի ընտրանին և ԲԱՖՏԱ-ում հաղթած կարճամետրաժ ֆիլմերը: Փառատոնի առանցքում նաև շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն է: Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցում են 25 երկրի 65 ֆիլմեր: Փառատոնի շրջանակում դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, կազմակերպվելու է «Կին ռեժիսորը ժամանակակից իրականության մեջ» թեմայով կլոր-սեղան: Նախատեսվում են նաև վարպետության դասեր: Փառատոնի ավարտին դիպլոմներ և մրցանակներ են շնորհվելու «Լավագույն ֆիլմ» և «Հատուկ մրցանակ» անվանակարգերում: