Աշխարհ

04.12.2012 09:56


Պուտինին Թուրքիայում դիմավորել են բողոքի ցույցով

Պուտինին Թուրքիայում դիմավորել են բողոքի ցույցով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա այցով գտնվում է Թուրքիայում։ Նա հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, մասնակցել ռուս-թուրքական համագործակցության բարձրագույն  խորհրդի նիստին, ստորագրել է 11 փաստաթուղթ և համաձայնագրեր: Երկու երկրները նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարի Համագործակցության խորհրդի 4-րդ նիստն անցկացնել Ռուսաստանում:

Ի դեպ, վերլուծաբանները նշում էին, որ այս այցի բուն նպատակը Սիրիայի հարցն է, սակայն միևնույն ժամանակ ընդգծում էին, որ Պուտինը չի կարողանա Էրդողանին համոզել և համաձայնության գալ։

Պուտինի այցը Թուրքիա ուղեկցվել է նաև բողոքի գործողություններով։ Այն պահին, երբ Էրդողանի նստավայրում ընթացել է նրանց հանդիպումը, դրսում ցուցարարները բողոքել են ընդդեմ Պուտինի:  Ցուցարարներից երեքին ոստիկանությունը ձերբակալել է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը