Լրահոս

04.12.2012 09:54


Քննարկվել են հայ-օմանյան հարաբերությունների զարգացման հեռանկարները

Քննարկվել են հայ-օմանյան հարաբերությունների զարգացման հեռանկարները

Դեկտեմբերի 3-ին Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը (նստավայրը` Էլ-Քուվեյթ) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Յուսեֆ Բին Ալ Ալավի Ալ Աբդալլահին:

Դեսպան Չարչօղլյանը ՕՍ արտաքին գործերի նախարարին փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի  ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-օմանյան հարաբերությունների զարգացման հեռանկարները: Քուվեյթում ՀՀ դեսպանը վերահաստատեց Օմանի Սուլթանության հետ բազմաբնույթ հարաբերությունների խթանման Հայաստանի պատրաստակամությունը: Այս կապակցությամբ կողմերը հանգամանալի քննարկեցին հայ-օմանյան քաղաքական խորհրդակցությունների երկրորդ փուլի անցկացմանը, երկու երկրների միջեւ միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի ձեւավորմանը, իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը, պատվիրակությունների փոխայցելությունների մակարդակի բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվեցին ներդրումների խրախուսման, ներդրումային համապատասխան դաշտի ձեւավորման, փոխշահավետ ներդրումային ծրագրերի համատեղ իրականացման, առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ շփումների ակտիվացման, համատեղ ցուցահանդեսների կազմակերպման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային եւ միջազգային նշանակության մի շարք հարցեր: Դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փուլի վերջին զարգացումներն ու հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը:

Այս խորագրի վերջին նյութերը