Լրահոս

03.12.2012 15:25


ՀՅԴ Գերագույն ժողովը ԳՄ-ին հանձնարարել է ընդդիմադիր դաշտում համախմբման հասնել

ՀՅԴ Գերագույն ժողովը ԳՄ-ին հանձնարարել է ընդդիմադիր դաշտում համախմբման հասնել

ՀՅԴ-ի ընթացքը շատ հստակ է` կուսակցությունը որեւէ մեկի դիրքորոշումով չի պայմանավորում իր որոշումը:

«Մենք ասել ենք, թե ինչ պետք է անենք: Գերագույն ժողովում այս ամբողջ պատկերը ամբողջացնելով` մեր որոշումը կկայացնենք»,- Yerkir.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ներկա պահի քաղաքական անորոշությունը, հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա հիշեցրեց, որ  ՀՅԴ ԳՄ արտահերթ ժողովը կայանլու է դեկտեմբերին, որի ժամանակ էլ կհայտարարվի նախագահական ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձեւաչափի մասին:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ ընդդիմադիրների, այդ թվում` ՀՅԴ-ի որոշումը կախված է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշումից, եւ որ միայն Ծառուկյանի որոշումից հետո մյուս ուժերը կհրապարակեն իրենց որոշման մասին, Ռուստամյանը պատասխանեց. «ՀՅԴ-ի որոշումը որեւէ մեկի դիրքորոշումով պայմանավորված լինել չի կարող: Ովքեր ծանոթ են ՀՅԴ-ին, գիտեն, որ կուսակցությունն իր որոշումները կայացնում է իր ժողովներով, ուրիշ որեւէ հանգամանքով որոշում փոխել հնարավոր չէ: Մենք հիմա կատարում ենք այն, ինչ Գերագույն ժողովը հանձնարարել է ԳՄ-ին՝ հասնել համախմբման այս ընդդիմադիր դաշտում: Եթե դա հնարավոր կլինի, դրանով պայմանավորված կլինի նաեւ մեր որոշումը, եթե ոչ՝ մենք կգնանք մեր ճանապարհով, եւ ովքեր չհամաձայնեցին այս օրակարգին, մեզ համար դառնում են նույնը` ի՞նչ տարբերություն իշխանական դաշտից, թե` մյուս դաշտից»:

Անդրադառնալով քաղաքական խորհրդակցություններին` Ռուստամյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 6-ին լինելու է հանդիպում քաղաքացիական, հասարակական սեկտորի հետ, որից հետո էլ կհրապարակեն ընդհանուր արդյունքները: ՀՅԴ-ական գործիչը ընդգծեց, որ որոշ հարցերում համաձայնության եկել են, որոշ հարցերում՝ ոչ: «Ֆիքսել, որ այս համաձայնությունը կատարվել է, պետք է կատարվի հրապարակային, որ պատկերն ավելի հստակ դառնա: Միասնական օրակարգ եթե չկա, միասնական թեկնածուի մասին խոսակցություններն անիմաստ են դառնում»,- հայտարարեց նա:

yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը