Լրահոս

03.12.2012 14:48


Գլխավոր-Քարտուղարի ուղերձը նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային օրվան

Գլխավոր-Քարտուղարի ուղերձը նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային օրվան

Այս տարվա Պարաօլիմպիական խաղերը հաշմանդամություն ունեցող անձանց վիթխարի ներուժի ճախրելու և ոգեշնչվելու հիշեցում էին: Մի աղջիկ նամակ էր գրել Պարաօլիմպիական խաղերի ոսկեմեդալակիր չեմպիոնին. «Նայելով, թե դուք ինչպես եք հաղթահարում կյանքի դժվարությունները` սպորտում հասնելով նորանոր  հաղթանակների և բարձունքների, ես ուժ եմ ստանում և ոգեշնչվում եմ»:

Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության վրա էապես դրական ներգործություն են թողնում, և նրանց ներդրումը կարող է և ավելի մեծ լինել, եթե մենք վերացնենք նրանց մասնակցության խոչընդոտները: Աշխարհում այսօր մեկ միլիարդից ավելի հաշմանդամություն ունեցող անձանց առկալության դեպքում, սա հիմա ավելի կարևոր է, քան երբևէ:  

Այս հարցերի վրա կենտրոնացած իմ ՄԱԿ-ի Խաղաղության  դեսպան` լեգենդար համաշխարհային աստղ Սթիվի Ուոնդերը, մարմնավորում է ուրիշներին օգնելու ոգին: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում այս տարի  տեղի ունեցած տպավորիչ համերգից հետո նա ասել է. «ՄԱԿ-ի համար և ՄԱԿ-ի միջոցով իմ անելիքների ամենաչնչին մասն անգամ դեռևս չեմ կատարել օգնելու բուժել այս աշխարհը»:

Մեր մարտահրավերը բոլոր մարդկանց ապահովելն է իրենց անհրաժեշտ և արժանի մատչելիության հավասարությամբ: Վերջիվերջո, սա կստեղծի ավելի լավ աշխարհ բոլորի համար: Ինչպես այս տարի «Ռիո+20» ՄԱԿ-ի Կայուն զարգացման համաժողովի ընթացքում բանակցողները համաձայնեցին՝ մատչելիությունը շրջադարձային է մեր ուզած ապագան նվաճելու գործում:

Միասին մենք պետք է ջանանք, որպեսզի հասնենք ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի նպատակներին` վերացնելու խտրականությունը և իրենց դուրս մղումը, ինչպես նաև ստեղծելու հասարակություններ, որոնք արժեվորում են բազմազանությունն ու ներառումը:

Հաջորդ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կգումարի բարձր մակարդակի հանդիպում հաշմանդամության և զարգացման թեմայով, որպեսզի խթանվի կամրջել բարի նպատակներով հանձնառությունների ու տևապես ուշացող գործողությունների անջրպետը: Այս հավաքը տեղի կունենա, երբ միջազգային հանրությունը աշխատում է վերհանել հետ-2015 թվականի զարգացման օրակարգը` ներկայացնելով հնարավորություն համոզվելու, որ  հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները, մտահոգություններն ու ներդրումը լիովին հաշվի կառնվեն:

Հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային այս օրը նշանավորում է բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստությունների մեկնարկը: Եկեք առավելագույն ձևով հիշատակենք այս օրը` աշխատելով երաշխավորել, որ հաշմանդամություն ունեցող անձինք վայելեն իրենց իրավունքները և գիտակցեն իրենց հսկայական ներուժը:

Այս խորագրի վերջին նյութերը